Երևան

Երևանի քաղաքապետը շնորհավորել է վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետը շնորհավորել է վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, վետերանների ու նրանց հարազատների հետ այցելել է Մայր Հայաստան հուշահամալիր:
 
Ծաղիկներ խոնարհելով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված զինվորական քայլերթից հետո քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը զրուցել է վետերանների հետ, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ և քաջառողջություն մաղթել նրանց:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական