Երևան

Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում աշխատանքներ են իրականացվել

Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում աշխատանքներ են իրականացվել

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ:

Այսօր սանմաքրման աշխատանքներ են տարվել Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում: Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, համայնքային կառույցները, ԱԻՆ աշխատակիցներն ու քաղաքի բնակիչները՝ միահամուռ ուժերով քաղաքը աղբից մաքրելու համար:

Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական