Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացով։
Զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում նախորդ տարի շուրջ 478 ուսուցիչ է հաղթահարել նախատեսված նվազագույն շեմը։
Երևանի քաղաքապետը հանձնարարել է խրախուսել ուսուցիչներին, որպեսզի նրանք անցնեն ատեստավորում և ստանան ավելի բարձր աշխատավարձ. «Ստացվում է, որ այս պահի դրությամբ նրանց բարձր աշխատավարձը կախված է լինելու իրենցից»։