Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առկա խնդիրներին լուծում տալու նպատակով 2021թ.-ից համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների կառուցման և հնի նորոգման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում փոխարինվեց 39 հիդրանտ: Ընթացիկ տարում նախանշվում է աշխատանքներ տանել 200-ի ուղղությամբ, որով էլ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի: