Երևան

Ավտոմեքենաների կայանումը «կազմակերպողների» գործունեությունն ապօրինի է

Ավտոմեքենաների կայանումը «կազմակերպողների» գործունեությունն ապօրինի է

Երևանի քաղաքապետարանի Առևտրի և ծառայությունների վարչության և ՃՈ աշխատակիցները հետևողական միջոցներ են ձեռնարկում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազեցնելու համար։

Արգելապատնեշները հիմնականում տեղադրում են տնտեսվարողները՝ իրենց առևտրային գործունեության տարածքներին հարակից երթևեկելի հատվածում, ինչն անօրինական է։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ առևտրի վարչությունը շրջայցեր է իրականացնում, որի ընթացքում, եթե երթևեկության համար խոչընդոտներ ստեղծող արգելապատնեշներ, կանգնակներ և շղթաներ են հայտնաբերվում, տեղադրողները ենթարկվում են վարչական պատասխանատվության։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին նաև, որ անօրինական է համարվում մեքենաների կայանմանն «օժանդակողների» գործունեությունը, և քաղաքապետարանը ՀՀ ոստիկանության հետ աշխատանքներ է ձեռնարկում՝ այդ երևույթը դադարեցնելու համար, որը իսպառ վերացնել չի հաջողվում՝ պայմանավորված քաղաքում կայանման խնդիրներով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական