Երևան

Նոր բարեփոխումների մեկնարկ Երևանում. առողջության առաջնային պահպանման օղակը քաղաքացիների համար կդառնա ավելի վստահելի

Նոր բարեփոխումների մեկնարկ Երևանում. առողջության առաջնային պահպանման օղակը քաղաքացիների համար կդառնա ավելի վստահելի

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները օրվա հրամայական են։
Հարգելի համաքաղաքացիներ, ինչպես գիտեք՝ Երևան քաղաքի առողջության պահպանման առաջնային օղակում (պոլիկլինիկաներ) խնդիրները շատ են, բազմաշերտ և կուտակված: Հաճախ, առաջնային օղակի անարդյունավետ աշխատանքը հանգեցնում է հիվանդանոցային օղակի գերծանրաբեռնմանը: Հայտնի փաստ է, որ կանխարգելումը հնարավորություն է տալիս՝ խուսափել հիվանդության ծանր և ցավալի ընթացքից, նաև՝ էապես ավելի ծախսարդյունավետ է՝ թե´ քաղաքացու գրպանի, թե´ պետական միջոցների ծախսման տեսանկյունից: 
Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես՝ ձեռնամուխ եմ եղել ոլորտի խնդիրների վերհանման, դրանցից ելնելով՝ առաջնահերթություններ սահմանելու և լուծման ուղիներ որոնելու աշխատանքներին:
Հարկ եմ համարում նշել, որ մեր թիմն ունի բավարար քաղաքական կամք, կադրային ներուժ և անհրաժեշտ ֆինանսական գործիքակազմ՝ վերոնշյալ հարցերին հավուր պատշաճի լուծումներ տալու համար: Հավելեմ, որ այս թեմայով քննարկումներ ենք ծավալում նաև Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ շահագրգիռ կառույցների հետ:
Խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները կներառեն.
Մարդկային ներուժի գնահատում և համապատասխանեցում առկա մարտահրավերներին
Բժշկագիտության ժամանակակից մոտեցումների ներդրում առաջնային օղակում
Շենքային պայմանների բարելավում. այս տարի կմեկնարկեն թիվ 5 (Նորք-Մարաշ) և թիվ 12 (Ավան) պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները
Ժամանակակից բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցում
Բոլոր գործընթացների թվայնացում
Ռեբրենդինգ (նոր անվանում, համընդհանուր մեկ ոճ)
Օպտիմալ կառավարմանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ
Նպատակը մեկն է՝ առողջության առաջնային պահպանման օղակը քաղաքացիների համար դարձնել առավել վստահելի»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական