Երևան

Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն իրականացվելու են արտակարգ ռեժիմով

Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն իրականացվելու են արտակարգ ռեժիմով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Ինչպես հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ. ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական