Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ներկայացրեց Երևանի Մայիսյան փողոցը մեծանուն դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Խորեն Աբրահամյանի անվամբ վերանվանելու իր հեղինակած նախագիծը։ Ըստ նրա՝ առաջարկը խորհրդանշական է այն առումով, որ Մայիսյան փողոցը կից է Թատերական ինստիտուտին։ Նախագիծը ընդունվեց 46 կողմ, 0 դեմ, 1 ձեռնապահ ձայներով։
Մանրամասները՝ տեսանյութում։