Երևան

Վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով

Վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով

Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սագսյանը: Նա նշեց, որ նախագիծը, որն արդեն հաստատվել է շրջանառության մեջ էր դրվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի:

«Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին  ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,-ասաց նա՝ հավելելով, որ վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն:

Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանմուշների մասին հարցին՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ դրանք կսկսվեն իրականացվել 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական