Երևան

Ցավով եմ ասում, որ ամեն երևանցու հետևից մի հավաքարար է պետք. չկա բավարար դաստիարակություն. Արեյան

Ցավով եմ ասում, որ ամեն երևանցու հետևից մի հավաքարար է պետք. չկա բավարար դաստիարակություն. Արեյան

Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարել է, թե սանմաքրումը մեր քաղաքում խնդիր է:

Ըստ նրա. «Եթե ասենք, որ մենք կատարյալ ծառայության մեջ ենք, ոչ: Տեսնում ենք վիճակը: Ինչո՞ւ ենք ավելացնում հավաքարարների թվաքանակը: Եթե ինձ հարցնեիք՝ քանի՞ հավաքարար է պետք քաղաքին, առանց զավեշտի, շատ լուրջ կասեի՝ 1 միլիոն 100: Ամեն երևանցու հետևից մի հավաքարար է պետք: Սա ասում եմ ցավով:

Առավոտյան ժամը 5:30-ից սկսում ենք սանմաքրումը՝ մայթեր, փողոցներ, կեսօրին անցեք կամայական փողոցով ու կտեսնեք նորից աղբի մեջ կորած քաղաք: Ընդամենը 4-5 ժամում քաղաքը վերածվում է աղբանոցի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ձեռքին եղածն անխնա նետում է»:

Նրա խոսքով՝ քաղաքում կա բավարար աղբաման, բայց չկան բավարար դաստիարակություն, պատասխանատվություն ու սրտացավություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական