Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցությնա ժամանակ անդրադարձել է Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի լուսավորության խնդրին։
Նրա խոսքով. «Մեր Օպերայի շենքը մութ է: Կարծում եմ, այն բավականին գեղեցիկ է և պետք է ճիշտ լուսավորություն իրականացնել»։ Նա քաղաքապետարանի մշակույթի վարչությանը և «Երքաղլույս» ընկերությանը հորդորեց ՄԱԿ-ի գործընկերների, ճարտարապետ-դիզայների հետ այս հարցը քննարկել՝ Օպերայի շենքի լուսավորությունը փոխելու համար:
Քաղաքապետն ասաց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ ներկայացրել է նախագիծ՝ Վահագն վիշապաքաղի և Տորք Անգեղի արձանները տեղափոխելու վերաբերյալ. «Քննարկեք, հասկանանք՝ ոնց ենք այդ հարցը լուծում։ Կարծում եմ դրանք կարող են ավելի տեսանելի վայրում դրվել, քան այս պահի դրությամբ տեղադրված են»: