Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Երևանի մետրոպոլիտենի օդափոխության համակարգին։
Մետրոպոլիտենի ղեկավար Գևորգ Ավետիսյանը հայտնեց, որ Մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռքբերման հարցով երեք մասնակից կա, գտնվում է գնահատման փուլում, միաժամանակ, բանակցություններ են լինելու, որի մասին լրացուցիչ կտեղեկացնի քաղաքապետին:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է լինելու բանակցությունը: Ի պատասխան Գևորգ Ավետիսյանն ասաց, որ կհստակեցնի՝ կասի:
«Պարո՛ն Ավետիսյան ջան, գալիս եք մեկ-երկու հարց ունեք զեկուցելու, չե՞ք կարում իմանաք, գոնե էդ հարցը ճշտեք, նոր եկեք: Էլ կարամ ձեզ բան չհարցնեմ»,-ասաց քաղաքապետը։ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ կա կառավարության որոշում, որը հստակ կարգավորում է գնումների ընթացակարգը և այնտեղ օրերը ամրագրված են։