Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել մայրաքաղաքի շատրվաններին։
Երբ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության ղեկավարը զեկուցեց հրապարակի շատրվանների աշխատանքն ապահովող սարքավորումների վերանորոգման, արդիականացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ընթացքի մասին, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Այնպես արեք, բոլորի հետ համաձայնեցրեք, որ չորեքշաբթի գնա կառավարություն: Արդեն եղանակները լավացել են, շատրվանները միացրել ենք, աշխատում են ու Հանրապետության հրապարակի շատրվանները ամեն րոպե կարող են չաշխատել։ Ինձնից լավ գիտեք»։
Քաղաքապետին հայտնեցին, որ մեկ անձով գնման նախագիծը Իրավաբանական վարչության հետ քննարկել են եւ այսօր վերջնական եզրակացությունը կլինի: Քաղաքապետն ասաց, որ մինչեւ շատրվանների սարքավորումները բերեն, պայմանագիրը կնքեն՝ ամառը կգա: