Երևանի քաղաքապետարանում նոր կադրային նշանակումներ են կատարվել: Երևանի քաքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ Իսկուհի Օսիպյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի պաշտոնակատար, Արման Ջհանգիրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների, հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար:
Քաղաքապետը շնորհավորեց նրանց՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։