Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկ կազմակերպելու աշխատանքներին։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները մասամբ ավարտված են. ըստ նրա՝ եղանակային պայմաններով պայմանավորված, մի քանի օր աշխատանք չի կատարվել և ամենաուշը մեկ շաբաթից ծառատունկը կսկվի։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց նրան, թե ե՞րբ կարող են հայտարարել ծառատունկի մասին։ Ի պատասխան Նազարյանը նշեց՝ երբ հողը տեղափոխվի, բայց դա իրենցից կախված չէ։
Քաղաքապետն էլ արձագանքեց՝ հեգնելով. «Վստահաբար ասում եմ, որ այդտեղ ծառատունկ չարեցինք. շնորհավորում եմ բոլորիս»։