Երևան

Եվս 152 զույգ հնարավորություն կունենա երեխա ունենալու համար դիմել բժշկական միջամտության

Եվս 152 զույգ հնարավորություն կունենա երեխա ունենալու համար դիմել բժշկական միջամտության

«Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրի շրջանակում ևս 152 ամուսնական զույգ բարերարների աջակցությամբ հնարավորություն կունենա երեխա ունենալու համար դիմել բժշկական միջամտության:

Բարեգործական ծրագրի երրորդ վիճակահանությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, 2023թ. Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը, օրենսդիր, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:

«Հայ մանուկ»-ը նախագիծ է, որն օգնում է ամուսնական զույգերին, ովքեր չունեն բավարար միջոցներ, բժշկական դժվարամատչելի ծառայությունների օգնությամբ երեխա ունենալ:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին կարևոր այս գաղափարը ծրագիր դարձնելու համար:

«Հատկապես վերջին իրադարձություններից հետո շատ կարևոր է, որ հայ ըտանիքներում որքան հնարավոր է շատ լսվի մանկան ճիչը: Այս ուղղությամբ պետությունը, համայնքը ևս ունեն մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ»,- նշել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական