Երևան

Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտու կառուցման նպատակով քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 190 մլն դրամ

Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտու կառուցման նպատակով քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 190 մլն դրամ

Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվել և ընդունվել է Երևանի՝ 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը, որի առանցքային կետերն են.

Կներկրվի 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուս, նախագիծը կիրականացվի ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ:

Կտեղադրվի թվով 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ:

Ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամ:

Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտու կառուցման նպատակով քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 190 մլն դրամ, ինչպես նաև կկատարվեն տարածքի մաքրման աշխատանքներ:
 
Կկառուցվի մինի ֆուտբոլային 20 խաղադաշտ, քաղաքային բյուջեից հավելյալ հատկացվել է 140 մլն դրամ:

Շենգավիթ վարչական շրջանում կկառուցվի թենիսի 2 կորտ, քաղաքային բյուջեից հատկացվել է 61 մլն դրամ:

Կբարեկարգվի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակը, քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 157 մլն դրամ:
 
Կհիմնանորոգվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի hաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները:

Կարդիականացվի Աշտարակի խճուղու լուսավորությունը, քաղաքային բյուջեից հակտացվել է շուրջ 350 մլն դրամ:

Կտեղադրվի լրացուցիչ 28 հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական