Երևան

Ձնահավաք, աղ ու ավազ շաղ տվող տեխնիկան աշխատելու է ողջ գիշերվա ընթացքում

Ձնահավաք, աղ ու ավազ շաղ տվող տեխնիկան աշխատելու է ողջ գիշերվա ընթացքում

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը մայրաքաղաքի վարչական շրջաններում վերսկսել է ձնամաքրման աշխատանքները:

Մասնագիտացված տեխնիկայի հիմնական մասը կենտրոնացվել է մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում, ուր ձյան տեղումներն ավելի առատ են: Ձնահավաք և աղ ու ավազ շաղ տվող տեխնիկան աշխատելու է ողջ գիշերվա ընթացքում, այնուհետ՝ ըստ անհրաժեշտության:

Երևանի քաղաքապետարանը վարորդներին կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ տրանսպորտային միջոցների արհեստական կուտակումներից և վթարային իրավիճակներից զերծ մնալու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական