Երևան

Օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի մասնագետների հետ

Օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի մասնագետների հետ

Հաշվի առնելով օտարերկրյա քաղաքացիների մեծ հոսքը Հայաստանի Հանրապետություն՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առողջական խնդիրների, բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի դեպքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին՝ հետևյալ հեռախոսահամարներով.
 
1. Աշխատանքային օրերին՝ 010 544 058, ժամը 09:00-ից մինչ 18:00-ն:
 
2. Ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերին՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 094 267 555 (Սերինե Բաղդասարյան), 091 654 064 (Մարինե Սեթյան):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական