Երևան

Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր ավտոմեքենաների մուտքը

Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր ավտոմեքենաների մուտքը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե պետք է արգելվի որոշ փողոցներում ծանր ավտոմեքենաների մուտքը:

Սարգսյանի խոսքով՝ դա ևս խցանումների պատճառ է: Ըստ քաղաքապետի առաջարկի՝ հնարավոր է խախտումները ֆիքսել ինքնաշխատ եղանակով՝ բացառելով մարդկային գործոնը. «Կարծում եմ՝ որոշ իրավական փոխհարաբերությունների մեջ պետք է լինենք ճանապարհային ոստիկանության հետ, որ այդ աշխատանքն իրենց փոխարեն իրականացնենք ու արձանագրությունները տրամադրենք ոստիկանությանը: Այդտեղ կարող ենք ֆինանսական ամսով համամասնություն ունենալ, ֆիքսված տուգանքների մի մասը գա համայնքին, որպեսզի վերջինս կարողանա տեխնիկական միջոցներն արդիականացնել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական