Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը։ Նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոչ է արել նոր ավտոբուսներում ու երթուղայիններում ուղեվարձը վարորդին չփոխանցել։ Նա հավելել է, որ մետաղադրամների համար համապատասխան արկղեր են տեղադրված։ Ըստ նրա՝ վարորդներին պետք չէ խղճալ. «Նրանք 270 հազար դրամ են ստանում այն դեպքում, երբ շարքային պայմանագրայինների աշխատավարձը 120-150 հազար դրամ է»։
Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքի միջոցների հաշվին մոտ 15 նոր տրոլեյբուս գնել։ Ի դեպ, 2022թ. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 200 ավտոբուս ձեռք բերել՝ 100 մեծ (12 մ) և 100 միջին (8.5 մ)։