Մարտի 1-ից Երևանում ևս երկու երթուղի կշահագործվի՝ նոր «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներով։ Այս մասին այսօր կայացած խորհրդակցության ժամանակ նշել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։ Նա տեղեկացրել է, որ փորձնական կարգով հաջորդաբար ապրիլի 1-ին և մայիսի 1-ին կսկսեն սպասարկել ևս 4 երթուղիներ, որոնք կփոխարինեն «Գազել»-ներին։ «Հաշվետու շաբաթվա ընթացքում մեր ընկերության կողմից թվով 1575 շարժական շարժակազմ գտնվել են շահագործման մեջ։ Ունեցել ենք 11 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների», - նշել է Թարփոշյանը։
Հիշեցնենք՝ 2021թ․ դեկտեմբերի 12-ից մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, սկսել է աշխատանքը։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է մոտ 17 երթուղի: Երևանը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022թ․:
Նշենք, որ նախկին 31 համարի երթուղայինին կփոխարինի նոր՝ 31 համարի ավտոբուսը, 8 համարի երթուղայինին՝ 11 համարի ավտոբուսը։