Տեսակետ

Խոսքը Մուստաֆա Քեմալի մասին է

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ըստ Թուրքիայում տարածված տեղեկատվության` իրենց ներկայիս հանրապետությունը հիմնադրվել է, երբ երիտթուրքերի խմբակը մարտի է նետվում ողջ աշխարհի դեմ և հաղթում է այդ «ողջ աշխարհին» հայտնի Գալիպոլիի ճակատամարտում հենց 1915-ի ապրիլի 24-ին: Մենք իհարկե գիտենք, որ դա միակ բանը չէ, որ տեղի է ունեցել այդ օրը Թուրքիայում, բայց դա թուրքերին շատ չի հուզում: Մինչև 2021 թվականը դա առանձնապես չէր հուզում նաև օրինակ բրիտանական թագավորական ընտանիքին, այլապես իրենք արքայազն Չարլզի մակարդակով չէին մասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշող հանդիսավոր արարողություններին: Ճակատամարտ, որի ընթացքում թուրքերը իբր թե ջախջախել են հենց բրիտանացիքին ու հիմնադրել են իրենց հանրապետությունը: 
Իրականում էդ ճակատամարտն ահագին տարօրինակություններ ունի, որոնց համատեքստում Արքայազն Չարլզի ներկայությունը սեփական երկրի «պարտությունը» հավերժացնող միջոցառմանը բավականին տրամաբանական է դարձնում: Օրինակ` հայտնի է, որ Գալիպոլի թերակղզու վրա 8 ամիս ընթացող մարտերի ընթացքում թուրքերը մոտ 50.000 զոհ էն տվել (թեպետ իրենք պնդում են որ 250.000 է եղել): Մինչդեռ միայն մեկ Սարիղամիշյան ճակատամարտում, որը տևել է 3 շաբաթ, ռուսների ու մերոնց դեմ, նրանք կորցրել էին նույնպես 50.000 զինվոր: 
Նույն կարգի կորուստներ թուրքերն ունեին Մանազկերտում, էրզրումում և այլ քաղաքներում: Ու դե հենց այս կորուստների պատճառով է, որ տեղի ունեցավ մեր «ապրիլի 24»-ը: Թուրքերը մեզ էին մեղադրում իրենց պարտությունների մեջ` մեղադրում ու կոտորում էին: Ու սա ևս մի տարօրինակություն է: Չէ, ես չեմ պնդում, որ Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը չեն ապստամբել թուրքերի դեմ: Ապստամբել էին: Բոլորը չէ, ողջ հայ բնակչության մի փոքր խումբն էր իրականում ռեալ գործ արել, բայց հարցը դա չէ...
Այո´, պատմական փաստ է, որ Ռուսական բանակին աջակցել են հայերը և երբեմն առանցքային դեր են խաղացել որոշ դրվագներում, բայց Գալիպոլիում էլ բրիտանացիք ունեին «աջակցություն», որի մասին թուրքերը համառորեն լռում են: Սա է «տարօրինակ»: 
Ընդ որում, Գալիպոլիում բրատանացիներին ցուցաբերված «աջակցությունը» շատ ավելի զարհուրելի պիտի որ թվար, քան, ասենք` Անդրանիկ Օզանյանի արարքները... Բանն այն է, որ Բրիտանական զորքերի շարքերում «մարտնչում» էր օրինակ ոմն Զեև Ժաբոտինսկին: Ձեզ այս անունը երևի բան չի ասի, բայց էս մարդը համարվում է սիոնիստական շարժման երկրորդ ամենահայտնի առաջամարտիկը Թեոդոր Հերցլից հետո և հենց Ժաբոտինսկին է եղել երիտթուրքերի պրոպագանդայի պետը: Ժաբոտինսկին «ԵրիտԹուրք» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր ու այդ հարթակում աշխատում էր հիմնականում Իսրայել Լազարևիչ Գելֆանդի հետ: Մեզ Գելֆանդն ավելի հայտնի է Ալեքսանդր Պարվուս անվան տակ (նա Լենինի հիմնական ֆինանսիստն էր):
Ինչքան էլ զարմանալի է, ես նույնիսկ կասեի` ապշեցուցիչ... էս ամենի հետ մեկտեղ Ժաբոտինսկին նաև Լոնդոնի կայազորի, 20֊րդ գումարտակի, 16֊րդ վաշտի զինվոր էր ու ջոկի հրամանատար: Ու իր այդ վաշտով Ժաբոտինսկին մասնակցել է Գալիպոլիի ճակատամարտին, բնական է բրիտանացիքի կողմից: Էլի եմ ասում` խոսքը ոչ թե ազգային փոքրամասնության ինչ-որ ֆիդայու մասին է, ոչ էլ նույնիսկ փողոցային ակտիվիստի մասին: Չէ, խոսքը երիտթուրքերի գլխավոր պրոպոգանդիստի մասին է, այն երիտթուրքերի, որոնք իբր թե կենաց մահու պայքար էին մղում բոլոր ճակատներով` բրիտանացիների ու ռուսների դեմ: 
Իմիջիայլոց, Գալիպոլիի անհասկանալի ճակատամարտում շատ հանկարծակի փայլեց կրոնով ևս մեկ հուդայական, ազգությամբ ալբանացի, բայց անունով թուրք ազգայանականի աստղը: Դե, ըստ սցենարի, ամեն մի փայլուն հաղթանակ իր փայլուն հերոսին պիտի ունենա, չէ՞: Խոսքը Մուստաֆա Քեմալի մասին է: Քեմալը իհարկե բրիտանացիքի կողմից չէր իր փայ հերոսնալն անում, դա արդեն չափազանց տարօրինակ կլիներ, եթե ապագա Աթաթուրքը (այսինքն թուրքերի հայրը) ու Թուրքական հանրապետության հիմնադիրը նույնպես բրիտանական զինվոր լիներ: Չէ, տվյալ դեպքում երիտասարդի կենսագրությունը քիչ թե շատ մաքուր են պահել: 
Քեմալը, Էնվերի և Թալեաթի պես սովորել է Սալոնիկի ռազմական ակադեմիայում և երիտթուրքերի մնացած առաջատարների պես իրենց դասավանդել է Խաիմ Նախիմը (Օսմանյան կայսրության գլխավոր ռավինը): Քանի որ Էնվերը, Թալեաթը և այլք թատերաբերմում էին 1908 թվականից ու արդեն բավականին մխտռված էին, կինոյի շարունակության համար նոր, ավելի մաքուր կերպար էր պետք: Երկրորդ սերիան ուրվորայա պիտի սկսեր: 
Թեպետ թուրքերը Գալիպոլիի «հաղթանակը» տոնում են որպես իրենց հանրապետության հիմնադրման օր, իրականում արդար ու պատմականորեն ճշգրիտ կլիներ տոնել 1917-ի նոյեմբերի 7-ը: Հենց նոյեմբերի 7-ին բոլշևիկները հեղաշրջում իրականացրեցին Պետերբուրգում, ինչն էլ կանգնեցրեց ռուսական բանակի գրեթե անարգել արշավը դեպի Ստամբուլ: Թե ինչ դեր է «նոյեմբերի 7»-ի մեջ խաղացել վերոհիշյալ Պարվուսը, հանրահայտ է: Ես, ըստ այդմ, վստահ եմ, որ եթե հանկարծ բոլշևիկների հեղաշրջումը տապալվեր ու ռուսները առաջանային դեպի Ստամբուլ, բրիտանացիք ստիպված արագի մեջ էդ կրկեսը կթարգեին ու կգրավեին Ստամբուլը, որպեսզի Բոսֆորը հանկարծ ռուսների ձեռքը չընկներ: 
Պատերազմի ավարտից հետո բրիտանացիք այնուամենայնիվ օկուպացնում են Ստամբուլը կապիտուլյացիոն պայմանագրի շրջանակներում, բայց խիզախ ու անպարտ հերոս Մուսթաֆա Քեմալը, բոյ տալով միաժամանակ ֆրանսիացիների, հույների, հայերի ու ներքին իսլամիստ-օսմանականների դեմ, ազատագրում է Թուրքիան... Համենայնդեպս լեգենդը դա է: Նույն լեգենդի համաձայն Քեմալը բոլշևիկների դեմ էլ է կռվել, թեպետ իրականում հենց բոլշևիկներն են նրան ֆինանսավորել ու զենք մատակարարել իր այդ ազատագրական ու դուզն ասենք՝ ցեղասպան արշավում: 
Գալով իշխանության` «թուրքամոլ» Քեմալը, չգիտես ինչու, լրիվ ձևափոխում է Թուրքիան, սարքում արևմտյան տիպի աշխարհիկ պետություն, հիջաբն է արգելում ու փոխում է նույնիսկ տառերը` անցնելով լատինատառի: Հետագայում Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի առաջին անդամներից մեկը ու միակ ոչ քրիստոնյա անդամը: Հայերի ցեղասպանությունը չլիներ, սրան Նոբելյան էլ կտային երևի: 
Քանի որ Ժաբոտինսկին գործուղվում է Պաղեստինը «ազատագրելու», Աթաթուրքի օրոք թուրք ազգայնականության հիմնական պրոպագանդիստն է դառնում Քեմալին թուրքամոլությամբ չզիջող Մունիս Տեկինալպը: Տեկինալպն ու Քեմալը իհարկե հույժ գաղտնի էին պահում այն փաստը, որ Տեկինալպի իսկական ազգանունը Կոեն է, անունը Մոյշա, ու որ նա Սալոնիկի «Ալիանս Իսրաելիտե» համալսարանի սան էր ու մասնագիտությամբ ռավին... Մեր պանթուրքիստ Մոյշա ապին թրքությունից համարյա հավասար սիրում էր նաև փողը, դրա համար ազգայանամոլություն քարոզելուն զատ զբաղվում էր սպանված հայերից խլած, թութունի բիզնեսով: 
Բայց եկեք Մոյշային շատ չմեղադրենք, նա մեղավոր չէր, որ Օսմանյան տնտեսության մի ստվար զանգված հայերի ձեռքերում էր... հայերից չխլեր, բա ումի՞ց խլեր... մենք իրեն պարզապես այլընտրանք չէինք թողել: Վերջիրվերջո, ինչի՞ հաշվին նա պետք է թունդ թուրքամոլ Հենրի Սորիանոյի ու Մարսել Ֆրանկոյի (կարա՞ք ազգությունները գուշակեք) հետ 1934 թվին բացեր «Թուրքական Մշակույթի Ասոցիացիան» ու գրեր հանրահայտ «Քեմալիզմ» աշխատությունը: Էլ չասեմ, որ 1956 թվին ֆրանսիական Նիսում, որտեղ այս թուրքապաշտ մարդը տեղափոխվեց, տներն արդեն միլիոններ արժեին: Բնական է, պանթուրքիզմի այս «հայրը», ով ողջ կյանքն ապրել և արարել է հանուն թուրքերի ու առանց թուրքերի օր ու արև չուներ, թաղված է ֆրանսիական Նիս քաղաքի հուդայականների գերեզմանատանը:
Իմիջիայլոց Գալիպոլիի ճակատամարտում բրիտանական զորքի շարքերում գրեթե անգլիացի չի եղել: Շարքայինների մեջ հիմնականում զելանդացի, կանադացի, ավստրալիացի, հնդիկ, եգիպտոսցի ու մալթացիներ էին: Ընդհանուր մոտ 50.000 հոգի էլ էս խեղճերից են փուռը տվել էդ բեմականացման համար: Դաժան է իհարկե մոտ 100.000 զինվորի մահը բեմականացում անվանելը, բայց դե փաստերը դա են հուշում: 
Բրիտանացիքին էլ ինչ ասեմ... մալադեց, կամ թուրքի ասած՝ հալալ ա... Պետություն կառավարելու առումով ընդօրինակելու բարձրագույն նշաձողն ա: Օսմանյան կայսրությունը քանդին, ռուսականը քանդին, ավստրո-հունգարականը քանդին, գերմանականը քանդին ու այդ ամենը սկսվեց «Երիտ Բոսնիա» խմբակի անդամ Գավրիլո Պրինցիպի մեկ կրակոցով Սարաևոյում: 
Մի հատ պատկերացրեք էլի` ինչ հանճար պիտի լինես, որ բռնես, օրինակ, Հայաստանում ազգությամբ ադրբեջանցի ղեկավար դնես, ով իբր թե պատերազմի հերոս ա, նա գա սաղ երկրի հերն անիծի, պետությունը փռի թշնամիների ոտքերի տակ, բայց ժողովրդի մեծ մասը նույնիսկ հարյուր տարի անց միևնույն է իր անունով երդվի, իսկ իրեն վիրավորելը լինի քրեորեն պատժելի արարք: Այ հենց սա են բրիտանացիք թուրքերի հետ արել: 
Ես էլ Չարլզի տեղը լինեի, ես էլ տարին մեկ կգնայի Ստամբուլ լուրջ դեմքով Գալիպոլիում «պարտությանս» տարելիցը նշելու: Պարզապես իմ դեմքին անխուսափելիորեն ու ակնհայտորեն գրված կլիներ՝ «կերա՞ք, այ ոչխարներ»: Երևի դրա համար մեկներս երկուս չի դառնում... Համեստ չենք:
Հ.Գ. Իմիջիայլոց, անպարտ հրամանատար, հերոս ու օրինակելի «թուրք» Քեմալը երեխա չի կարողացել ունենալ ու մահացել է 57 տարեկանում լյարդի ցերոզից, որովհետև օրեկան առնվազն կես լիտր օղի էր խմում: Երևի չէր կարում ինքն էլ Մոյշայի պես իր սիրելի թուրքերից փախներ Նիս ու դրա դարդից էր հարբում ամեն օր... սաղ կյանք նույն դերը խաղալն էլ հեշտ բան չի, եթե այն քո իրական անձի հետ որևէ աղերս չունի: Պատկերացրեք` ձեզ գործուղեին խոսքի մոնղոլների հայր լինելու...»