Տեխնէ

Xiaomi-ն կփորձի մրցակցել Samsung և Lenovo ընկերությունների հետ

Արգենտինայում սմարթֆոնների շուկան բավական հեռանկարային է։ Երկրի բնակչությունը մոտավորապես 45,38 միլիոն է, ընդ որում՝ նրանց կեսն արդեն ակտիվորեն օգտվում է գաջեթներից։ Ներկայումս արգենտինական շուկայում գերիշխում է հարավկորեական Samsung ընկերությունը, որն իրեն է վերցրել «կարկանդակի» կեսից ավելին։ Հաջորդը գալիս է Lenovo-ի Motorola դուստր-ձեռնարկությունը՝ շուկայի ավելի քան 35 տոկոսով:  

Xiaomi ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ապագայում նախատեսում են յուրացնել արգենտինական շուկան, կառուցել բրենդային սարքավորումների արտադրության իրենց սեփական ստորաբաժանումը։ Արտադրությունը կկազմակերպվի երկրի հարավային մասում՝ Հրո երկրում։ Նրանք նշել են, որ փորձում են իջեցնել ապրանքի վերջնական գինը Արգենտինայի եւ հարևան երկրների գնորդների համար։ 

Ընկերությունից հայտնել են, որ առաջին արտադրությունը կմեկնարկի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։