Միջազգային

Կիևի բնակելի շենքերի կեսը մնացել է առանց ջեռուցման

Կիևի բնակելի շենքերի կեսը մնացել է առանց ջեռուցման

Կիևում շարունակվում են վթարային անջատումները, կան ջրամատակարարման ընդհատումներ, իսկ բնակելի շենքերի կեսը մնացել է առանց ջեռուցման․ հայտնել է Yasno ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կովալենկոն։ 

Մայրաքաղաքում գիշերային հրետակոծությունից հետո, էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներից բացի, ևս 173 հզ․ բաժանորդ զրկվել է էլեկտրաէներգիայից։ Տեղական իշխանությունները նաև հայտնել են ձախ ափին ջրամատակարարման խափանումների մասին։

Կովալենկոյի խոսքով՝ էներգետիկներն աշխատում են էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ՝ չնայած սառնամանիքին։ 

«Երբ լույս ունենաք, միանգամից մի միացրեք բոլոր էլեկտրական սարքերը վարդակից, քանի որ դա կարող է հանգեցնել վթարի, որի վերանորոգման համար զգալիորեն ավելի շատ ժամանակ կպահանջվի», - կոչ է արել նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական