Ադրբեջանը 1 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Մատակարարումն իրականացնում է Էներգետիկայի նախարարությունը՝ Ալիևի` 2026 թվականի հունվարի 16-ի հրամանագրի համաձայն։
Մատակարարումը ներառում է 12 ցածր լարման վահանակ, 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր և 27 կմ մալուխ։ Օգնության ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն դոլար։
Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ մատակարարումը կազմակերպվել է ուկրաինական կողմի խնդրանքով, ռուսական հրետակոծության պատճառով էլեկտրամատակարարման լուրջ խնդիրների ֆոնին։