Միջազգային

Դե ֆակտո՝ միակողմանիորեն բացել ենք միջանցքները․ Ալիև

Դե ֆակտո՝ միակողմանիորեն բացել ենք միջանցքները․ Ալիև

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել իր բեռների՝ Ռուսաստան տարանցման վերաբերյալ հարցում։ Այս մասին Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Դե ֆակտո՝ միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ներկայումս բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր երթուղին կանցնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, այդ օրը հեռու չէ»,- նշել է նա։

Ալիևը խոստովանել է, որ կարող էին շարունակել պատերազմը։ Դա, սակայն, կնշանակեր անվերջ պատերազմներ, տառապանքներ, զոհեր։ Ինչ-որ մեկը պետք է դա կանգնեցներ։

«Դա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միասնական որոշումն էր՝ փակել հակամարտության էջը և բացել խաղաղության հնարավորությունները։ Դա տեղի ունեցավ ռեկորդային արագությամբ, երբ Թրամփի ներկայությամբ ես և ՀՀ վարչապետն ստորագրեցինք խաղաղության հռչակագիրը, նախաստորագրեցինք խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ TRIPP-ով և ԱՄՆ-ի վերսհոկողությամբ հաղորդակցության պրոյեկտով նոր տրանսպորտային միջանցք են ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։

Նա հավելել է, որ զուգահեռ ընթացող Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գորժընթացները կհանգուցալուծվեն նույնպես զուգահեռաբար՝ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների համաժամանկյա հաստատմամբ։

«Սա օրինակ կլինի, թե ինչպես երկարատև պատերազմը կարող ենք փոխակերպել համագործակցության»,- ընդգծել է Ալիևը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական