ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Արևմտյան հասարակության ներսում ճգնաժամային միտումներ են ձևավորվում։ Գրենլանդիան ակնհայտ օրինակ է, որի շուրջ են զարգանում նման քննարկումները։ Նախկինում դժվար էր պատկերացնել նման բանի տեղի ունենալը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն որպես միասնական արևմտյան ռազմաքաղաքական բլոկ պահպանելու հեռանկարները»,- ասել է Լավրովը։