Սիրայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան այսօր հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ:
Զրույցի ընթացքում երկու նախագահներն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության ու անկախության պահպանման և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին սատարելու կարևորությունը։
Կողմերը շեշտել են Սիրիայի պետության շրջանակներում քուրդ ժողովրդի իրավունքների երաշխավորման և պաշտպանության անհրաժեշտությունը։
Երկու կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում և դրա սպառնալիքներին վերջ դնելու հարցում։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր։