Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Չեխիան չի կարող հստակ ասել՝ կանգնած է Գրենլանդիայի կողքին, ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի շրջանակում առաջնահերթ է համաձայնության հասնելը և բախումները անարդյունավետ են։
«Մենք անպայման նախընտրում ենք, որ դաշինքի շրջանակներում համաձայնություն ձեռք բերվի։ Շատ ցավալի կլինի, եթե պարզապես որոշ բախումներ լինեն։ Վեճի պատճառով 15,000 կրոնով գնել եմ մեծ ու գեղեցիկ գլոբուս, որպեսզի կարողանամ տեսնել, թե որտեղ է գտնվում Գրենլանդիան։ Այդ «Օրեշնիկը» 26 րոպեում կթռչի Ռուսաստանից Սպիտակ տուն, իսկ 11-րդ րոպեին կլինի հենց Գրենլանդիայի վրա, ուստի նախագահ Թրամփի փաստարկները Չինաստանի և Ռուսաստանի մասին տեղին են, բայց պարզապես անհրաժեշտ է համաձայնության գալ։ Որոշ կոչեր կամ հայտարարություններ անիմաստ են»,- ասել է Բաբիշը։