Միջազգային

Դավոսի ֆորումում չեղարկել են Իրանի ԱԳ նախարարի ելույթը

Դավոսի ֆորումում չեղարկել են Իրանի ԱԳ նախարարի ելույթը

Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումում չեղարկվել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ այսօր նախատեսված ելույթը։

Մինչև նախորդ օրը նրա անունը նշված էր ելույթ ունեցողների ցանկում, սակայն այսօր Արաղչիի անունը անհետացել է WEF-ի կայքից։ Ֆորումի կազմակերպիչները շվեյցարական ԶԼՄ-ներին հաստատել են, որ Արաքչին չի մեկնի Դավոս՝ բացատրելով որոշումը Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մարդկանց զոհվելով և համարելով ոչ նպատակահարմար Իրանի իշխանությունների մասնակցությունը այս տարի։

Արաքչին հայտարարել է, որ իր ելույթը չեղարկվել է Իսրայելի և ԱՄՆ-ում նրա դաշնակիցների քաղաքական ճնշման հետևանքով՝ մեղադրելով WEF-ին «կրկնակի ստանդարտների» մեջ։

«WEF-ը չեղարկել է իմ ելույթը Դավոսում՝ հիմնվելով ստերի, Իսրայելի ու ԱՄՆ-ում գտնվող նրա պրոքսիների ու պաշտպանների քաղաքական ճնշման վրա։

Իրանում վերջին բռնությունների մեկ հիմնական ճշմարտություն կա. մենք պետք է պաշտպանեինք մեր ժողովրդին զինված ահաբեկիչներից և Մոսադի բացահայտ աջակցությամբ ԴԱԻՇ-ի ոճով կատարված սպանություններից։

Տխուր է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը և 71 000 անմեղ մարդու զանգվածային սպանությունը ոչ մի կերպ չի ստիպել WEF-ին չեղարկել Իսրայելի որևէ պաշտոնյայի հրավերը»,- գրել է Արաղչին

«Եթե WEF-ը ցանկանում է ցուցադրել իբր «բարոյական» դիրքորոշում, դա իր իրավունքն է։ Բայց գոնե հետևողական լինի դրանում։ Ներկայիս ակնհայտ երկակի ստանդարտները միայն վկայում են բարոյական անկման և մտավոր սնանկության մասին»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական