Միջազգային

Թրամփը գաղտնազերծել է իր և Մակրոնի անձնական նամակագրությունը

Թրամփը գաղտնազերծել է իր և Մակրոնի անձնական նամակագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Signal մեսինջեռում իրեն ուղղված նամակները։ 

Հրապարակված սքռիններից հայտնի է դառնում, որ Ֆրանսիայի նախագահը առաջարկում է G7-ի հադիպում կազմակերպել, որտեղ կարող է հրավիրել նաև ռուսներին և սիրիացիներին։

«Իմ բարեկամ,

Մենք Սիրիայի հարցում լիովին համակարծիք ենք։ Մենք կարող ենք մեծ արդյունքների հասնել Իրանի հարցում։ Ես չեմ հասկանում, թե ինչ ես անում Գրենլանդիայի հետ կապված։

Եկ փորձենք մեծ գործեր անել։

Ես կարող եմ G7-ի հանդիպում կազմակերպել Դավոսից հետո՝ հինգշաբթի կեսօրին Փարիզում։ Դրա շրջանակներում կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին։

Արի միասին ընթրենք Փարիզում հինգշաբթի օրը՝ նախքան քո ԱՄՆ վերադառնալը »,- ասվում է Մակրոնի գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական