Միջազգային

Չիլիում մոլեգնող անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել

Չիլիում մոլեգնող անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել

Չիլիի կենտրոնական և հարավային շրջաններում բռնկված մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հազարավոր հեկտարներ մոխրացել են, իսկ տասնյակ բնակավայրեր հայտնվել են կրակի ճիրաններում։ 

Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը Բիոբիո և Նյուբլե շրջաններում աղետի դրություն է հայտարարել, ինչը թույլ է տալիս ներգրավել զինվորական ուժերին՝ ավելի քան երկու տասնյակ անվերահսկելի հրդեհները մարելու և տարհանման աշխատանքները համակարգելու համար։ Այս պահի դրությամբ մոտ 50,000 մարդ լքել է իր տունը, իսկ այրված տարածքների մակերեսն անցնում է 8,500 հեկտարը։

Իրավիճակը ծայրահեղ է հատկապես Պենկո և Կոնսեպսիոն քաղաքներում, որտեղ հարյուրավոր տներ հիմնահատակ այրվել են։ Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է տարածաշրջանում տիրող աննախադեպ շոգը՝ 38 աստիճանից բարձր ջերմաստիճանով, և ուժգին քամիները, որոնք կրակը կայծակնային արագությամբ տարածում են դեպի բնակելի գոտիներ։ Տեղի բնակիչները պատմում են, որ հրդեհն իրենց անակնկալի է բերել կեսգիշերից հետո՝ ստիպելով մթության մեջ, առանց որևէ իր վերցնելու, փախչել կրակից։ Շատերը չեն հասցրել լքել տարածքը. զոհերի մարմինները հայտնաբերվել են այրված մեքենաների և տների փլատակների մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական