Հարավային Աֆրիկայի հյուսիսում գտնվող Ֆանդերբեյլպարկ քաղաքի մոտ ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 13 աշակերտ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նախնական հաղորդագրության համաձայն՝ մասնավոր դպրոցական ավտոբուսը հարվածել է բեռնատարին և հայտնվել ճանապարհի երթևեկելի մասից դուրս։
Գաուտենգի ճանապարհային ոստիկանության խոսնակ Սելլո Մարեմանեն հայտնել է, որ դեպքի վայրում զոհվել է 12 աշակերտ, իսկ մեկը մահացել է հիվանդանոցում ստացած վնասվածքներից։
Նա հայտնել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ միկրոավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել իր առջևից ընթացող մեքենան և չի նկատել հանդիպակաց բեռնատարը, ինչի արդյունքում ճակատային բախում է տեղի ունեցել։
At least 11 learners have died in a tragic private scholar transport accident in Vanderbijlpark this morning (Monday, 19 Jan 2026). Five others were critically injured and rushed to hospital.
— Kaya News (@KayaNews) January 19, 2026
Gauteng Education MEC Matome Chiloane is now on the scene as emergency services… pic.twitter.com/XQErA3DrFj