Իրանում տնտեսական խնդիրների շուրջ առաջացած բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 3919-ի։ Այս մասին հաղորդում է HRANA գործակալությունը՝ նշելով, որ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 24669 մարդ։
Վիրջինիայում գործող գործակալությունը հայտնում է, որ ցույցերը դեռ շարունակվում են, որին հետևում են նաև ձերբակալություններ։ Ինտերնետի լայնածավալ անջատումների ֆոնին գործակալությունը դեռևս հստակ տեղեկատվություն չի կարողանում ստանալ տեղի բնակչությունից։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝
- զոհվել է 3919 մարդ
- քննվում է ևս 8949 մահվան դեպք
- ծանր վիրավորվել է 2019 մարդ
- ձերբակալվել է 24669 մարդ