Միջազգային

Եթե Իրանը հարձակվի, կստանա աննախադեպ պատասխան․ Նեթանյահու

Եթե Իրանը հարձակվի, կստանա աննախադեպ պատասխան․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթին հայտարարել է, որ Իսրայելն «ուշադիր հետևում է» Իրանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա գովաբանել է Իրանի ժողովրդի «հերոսական պայքարն» իշխանության դեմ։

«Նրանք, ովքեր ինձ բռնապետ են անվանում, պետք է ամաչեն այդ տերմինն օգտագործելուց՝ հաշվի առնելով այն կոտորածը, որն Իրանի կառավարիչները կատարում են իրենց սեփական ժողովրդի դեմ։ Եթե Իրանը սխալ թույլ տա և հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել»,- հայտարարե; է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական