Չիլիի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, հայտարարել է երկրի հանրային անվտանգության նախարար Լուիս Կորդերոն։
«Ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ մենք ունենք 15 մահվան դեպք», - նրա խոսքերը մեջբերվել են BioBio ռադիոկայանի կայքում։
Հրդեհները ամենաշատ զոհերի պատճառ են դարձել Բիո-Բիո շրջանում, որտեղ մահացել է 14 մարդ։ Եվս մեկ մարդ մահացել է Նուբլեի շրջանում։ Չիլիի ներքին գործերի նախարար Ալվարո Էլիզալդեն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այս երկու շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։
Հրդեհները սկսվել են շաբաթ երեկոյան՝ չոր և շոգ եղանակի պայմաններում։ Ազգային աղետների կառավարման ծառայությունը հայտնել է հրդեհի 25 օջախի մասին, որոնց մեծ մասը Նուբլեյում է։ Իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին չանտեսել տարհանման մասին ծանուցումները։