CNN-ի փոխանցմամբ՝ զինված ավազակները ներխուժել են Նյու Յորքի Պոկեմոնների խանութ և գողացել 100 000 դոլար։
Poke Court խանութի սեփականատիրոջ խոսքով՝ գողերը զենքերով ներխուժել են ներս, սպառնացել հաճախորդներին, կոտրել ցուցափեղկերը և ընդամենը մի քանի րոպեում պահեստից գողացել 100 000 դոլարի արժողությամբ ապրանք, ինչպես նաև դրամարկղից կանխիկ գումար։ Կողոպուտը տևել է մոտ երեք րոպե։
Տուժածներ չկան։ Խանութը արդեն վերաբացվել է և նախատեսում է վարձել զինված անվտանգության աշխատակիցներ։