Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին։ Կառավարության աշխատակազմը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ նա հրավեր չի ստացել։
Համաշխարհային տնտեսական ֆորումի 56-րդ տարեկան հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-23-ը և կհավաքի կառավարության ղեկավարների, բիզնես առաջնորդների և քաղհասարակության ներկայացուցիչների։
«Այս տարեկան հանդիպումը միավորում է 2026 թվականին աշխարհը ձևավորելու համար անհրաժեշտ բազմազան տեսանկյունները։ Խոր աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական և հասարակական փոփոխությունների ժամանակաշրջանում համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպումը անկողմնակալ հարթակ է ապահովում երկխոսության, ներգրավվածության և գործողությունների համար», - ասվում է ֆորումի հայտարարության մեջ։