Միջազգային

ԵՄ-ը կքննարկի Իրանի դեմ նոր պատժամիջոցների հարցը

ԵՄ-ը կքննարկի Իրանի դեմ նոր պատժամիջոցների հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու եվրոպացի դիվանագետի։

Առաջարկվող ցանկը ներառում է ԵՄ պատժամիջոցների ռեժիմի 21 կետ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Բացի այդ, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը առաջարկում է պատժամիջոցների ցանկին ավելացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված 10 կետ։

Հրապարակումը պարզաբանում է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները ամենաակտիվն են Թեհրանի դեմ սահմանափակումների խստացման հարցում։ Սակայն, ինչպես հաղորդում է Euractiv-ը, ԵՄ-ն չի մտադրվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ Հռոմի, Փարիզի և Մադրիդի դիմադրության պատճառով։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն չի բացառում Իրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացումը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական