Միջազգային

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանում տիրող իրավիճակը

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման իր հիմնարար մոտեցումները։

Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել միջնորդական ջանքերը և խթանել կառուցողական երկխոսությունը բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ։

Կողմերը համաձայնել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական