Միջազգային

Պուտինը Նեթանյահուից հետո հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ

Պուտինը Նեթանյահուից հետո հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ շփումներից հետո հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ շուտով նաև հաղորդագրություն կտարածվի։

Radar Armenia-ն առանձնացրել է Պեսկովի կարևոր հայտարարությունները.

  • Կրեմլը Հռոմից, Փարիզից և Բեռլինից ազդանշաններ է ստացել Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին և դա համարում է արևմտյան երկրների դիրքորոշումների դրական զարգացում։
  • Մինչ այժմ եվրոպացիները շփումների խնդրանքով չեն կապվել Կրեմլի հետ:
  • Ռուսաստանը, աշխարհի մնացած մասի հետ, կհետևի Գրենլանդիայի շուրջ իրավիճակի զարգացմանը։
  • Ռուսաստանը հետաքրքրված է Ուիթքոֆֆի և Քուշների նոր այցով և սպասում է դրան, սակայն ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական