ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վաղը հանդիպում են ունենալու։ Այն կկայանա ԱՄՆ առաջնորդի Մար-ա-Լագո առանձնատանը։
Ըստ Թրամփի հրապարակային օրացույցի՝ բանակցությունները տեղի կունենան շաբաթ օրը՝ հունվարի 17-ին, տեղական ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով՝ 00:30)։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը ընդունել էր վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։ Վերջինս հայտարարել է, որ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի իր մեդալը՝ որպես գնահատանքի նշան։