Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։
Նա չի հստակեցրել՝ արդյոք ԱՄՆ նախագահն ընդունել է մրցանակը, որն ինքը ևս ցանկանում է ունենալ։ Սակայն Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդում է, որ Թրամփը ընդունել է այն։
«Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիների համար»,– ասել է Մաչադոն՝ Թրամփի հետ հանդիպումից հետո։
Ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից Կարակասում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը հրաժարվել էր աջակցել Մաչադոյին որպես երկրի նոր առաջնորդ, չնայած նրա գլխավորած շարժումը հայտարարել էր 2024 թվականի ընտրություններում հաղթանակի մասին։
Փոխարենը նա գործարար հարաբերություններ է հաստատել երկրի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հետ, ով Մադուրոյի օրոք փոխնախագահ էր։
Սպիտակ տանից դուրս գալուց հետո Մաչադոն դիմել է դարպասի մոտ հավաքված կողմնակիցներին և, ինչպես հաղորդում է Associated Press-ը, իսպաներենով ասել է. «Մենք կարող ենք հույս դնել նախագահ Թրամփի վրա»։