Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ։ Այս մասին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսին։
«Ռուսաստանին համաձայնագրեր պետք չեն։ Երբ ուկրաինացիները 20-30 ժամ էլեկտրաէներգիա չունեն, իսկ հարվածները նպատակ ունեն ոչնչացնել էներգետիկ ոլորտը և կոտրել մարդկանց, ճնշումը պետք է լինի Ռուսաստանի վրա»,- ասել է նա։
Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին աջակցության համար և խոստացել է զգալիորեն ուժեղացնել դիվանագիտական ջանքերը։