Միջազգային

Երկրաշարժ Մեքսիկայում

Երկրաշարժ Մեքսիկայում

Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը հայտնել է, որ երկրում գրանցվել է 5,6 մագնիտուդով երկրաշարժ։

«Նախնական տվյալներով տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ Չետումալ քաղաքից 317 կմ հարավ, Կինտանա Ռոո նահանգում»,– ասված է ծառայության X-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 00:08-ին (Երևանի ժամանակով՝ 10:08)։ Սեյսմոլոգները նշել են, որ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Դեռևս տեղեկություններ չկան հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին։ Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ Մեքսիկայի մայրաքաղաքում հնչել է ահազանգի ազդանշան։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական