Միջազգային

Սվերդլովսկի բժիշկները հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք

Սվերդլովսկի բժիշկները հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք

Սվերդլովսկի բժիշկները հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք, որը տղամարդը համարել է որպես ճարպակալում և բժշկի չի դիմել 20 տարի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Որովայնս սկսեց մեծանալ 33 տարեկանում։ Մինչև 50 տարեկանը դա ինձ չէր անհանգստացնում։ Ես կարող էի հանգիստ վազվզել, ես ուժեղ էի, դա չէր խանգարում նաև իմ աշխատանքին։ 50 տարեկանից հետո բարդություններ սկսեցին ի հայտ գալ»,- պատմել է տղամարդը։ 

Բժշկական հաստատության ուռուցքաբանները նշել են, որ իրենց 30 տարվա պրակտիկայի ընթացքում երբեք նման դեպքի չեն հանդիպել, և ութ բժշկից բաղկացած վիրաբուժական թիմը հեռացրել է ուռուցքը գրեթե ութ ժամվա ընթացքում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական