Միջազգային

Բայրամովի հետ TRIPP-ի փաստաթղթի մասին 2 ժամանոց քննարկում ենք ունեցել. Ֆիդան

Բայրամովի հետ TRIPP-ի փաստաթղթի մասին 2 ժամանոց քննարկում ենք ունեցել. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։

Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ․

«Դրա համար անհրաժեշտ կամք կա ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի, այնպես էլ է Հայաստանի կողմից»,– ընդգծել է նախարարը։

Հաքան Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են TRIPP իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նա հավելել է, որ այդ փաստաթղթի մասին տեղեկացվել է նաև Թուրքիայի նախագահը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Վաշինգտոն այցի ընթացքում հրապարակվել է TRIPP-ի շրջանակային փաստաթուղթը։ Այս հարցի շուրջ մենք երկու ժամանոց քննարկումներ ենք ունեցել իմ հարգելի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեզ համար կարևոր են Ադրբեջանի կողմի հեռանկարները։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է այդ մասին»,– ասել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական