Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել են քննարկել են քաղաքական, տնտեսական և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը, էներգետիկ անվտանգության հարցերը, համագործակցության ձևաչափերի և գործիքների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ապագա քայլերը։
Բայրամովը Գրոնոյին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը և հեռանկարները՝ նրան փոխանցելով երկրի դիրքորոշումը։ Դրականորեն գնահատվել են հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված վստահության ամրապնդման միջոցառումները։
Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։