ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը X սոցիալական ցանցի իր էջում ողջունել է Ադրբեջանի կողմից 4 հայ գերու ազատ արձակումն ու փոխանցումը Հայաստանին։
«Սա մեծ քայլ է առաջ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»։